ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի անցակետ

3 րոպեի ընթերցում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Բագրատաշենի անցակետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ պաշտպանը շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել անցակետի գործունեությանը, ինչպես նաև սահմանահատման գործընթացների կազմակերպմանն ու այդ գործընթացներում անձանց իրավունքների ապահովմանն ուղղված աշխատանքներին։ 

Տեղում քննարկվել են սահմանահատման ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող և ապաստան հայցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հիմնախնդիրները։

Անահիտ Մանասյանը կարևորել է սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների ապահովումը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա լիարժեք իրացնելու իր հիմնարար իրավունքները՝ անկախ քաղաքացիությունից, իրավական կարգավիճակից կամ այլ հանգամանքներից։

Գերատեսչությունից նշում են, որ այցի ընթացքում քննարկվել են քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանությանը, սահմանահատման գործընթացների շարունակական կատարելագործմանը, ինչպես նաև իրավասու պետական մարմինների միջև համագործակցության արդյունավետ կազմակերպմանը վերաբերելի մի շարք հարցեր։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել պետական սահմանը հատող երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցերին։

Պաշտպանն ընդգծել է, որ Սահմանապահ զորքերի ծառայողները կարևոր դերակատարում ունեն մարդու իրավունքների իրացումն ապահովելու տեսանկյունից։ Այդ համատեքստում առանձնակի կարևորվել է նրանց մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումը մարդու իրավունքների պաշտպանության հարցերի տեսանկյունից։ 

Անահիտ Մանասյանն ընդգծել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը:

Մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է իր սահմանադրական մանդատի շրջանակում հետևողական ուշադրության կենտրոնում պահել սահմանային անցակետերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը՝ նպաստելով միջազգային չափանիշներին համապատասխան իրավունքահեն գործելակերպի ամրապնդմանը։

Հայերեն English Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել