Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում
1 րոպեի ընթերցում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ վարչապետի e-gov.am կայքում։
Նելլի Դավթյանը միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում է 2024 թվականի դեկտեմբերից։