Երիցվանքում պեղումները նոր բացահայտումներ են արել համալիրի պատմության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Կապան համայնքում գտնվող Երիցվանք վանական համալիրի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցում ավարտվել է հնագիտական պեղումների առաջին փուլը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, հնագիտական արշավախումբը պեղումներ է իրականացրել հուլիս-օգոստոս ամիսներին։

Ըստ ավանդության՝ Երիցվանքը հիմնադրել է Սյունյաց եպիսկոպոս Երիցակը 5-րդ դարի վերջին կամ 6-րդ դարի սկզբին։

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ պեղումների արդյունքները, մասնավորապես, հաստատել են այն ենթադրությունը, որ Երիցվանքը, հավանաբար, 10-11-րդ դարերում շրջապատվել է կրկնակի պարիսպներով և վերածվել անառիկ ամրոցի։

12-13-րդ դարերում համալիրի հյուսիսային կողմում կառուցվել է կրկնահարկ մատուռ-դամբարան։ Պեղումներն ավարտվել են, սակայն հնագետները շարունակում են հայտնաբերված գտածոների ուսումնասիրությունը՝ դրանց պատմությունն ու նշանակությունը պարզելու նպատակով։

Հնագիտական աշխատանքներին զուգահեռ իրականացվում են նաև համալիրի մեծ եկեղեցու վերականգնման նախագծի պատրաստման աշխատանքները։ Փոքր եկեղեցու վերականգնման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։

Հայերեն Русский

Եվրոպական ինդեքսներ - 14/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 14/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/10/26

Նավթի գները նվազել են - 14/10/26

ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԹՍ-ների արագության սահմանափակումների համար կարող է պատասխանատու լինել ԱՄՆ կառավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները