ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և նրա եգիպտացի պաշտոնակից Բադր Աբդել Աթին հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են հավաքական քաղաքական-դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը` Պարսից ծոցի շրջանում իրադրության լարվածության թուլացման համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի աննախադեպ սրումը, որն առաջացել է Իրանի դեմ  ԱՄՆ-ի և Իսրայելի ծավալած պատերազմի հետևանքով։

Կողմերը համաձայնել են, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համար կարևոր է հուսալի պայմանների ստեղծումը:

Քննարկվել են նաև երկկողմ գործընկերության հետագա զարգացման ուղիները։

Հայերեն Русский

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը