Ազգային ժողովը հաստատեց կառավարության ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը պատգամավորների քվեարկության արդյունքում հաստատեց կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության ծրագրին կողմ քվեարկեց 63, դեմ՝ 24 պատգամավոր։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկումները մեկնարկել են օգոստոսի 24-ին, այն ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ծավալուն ելույթով։ Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է հերթագրված պատգամավորների հարցերին, ինչից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։

Կառավարության ծրագրի շուրջ քննարկումները, մտքերի փոխանակությունը շարունակվել են նաև օգոստոսի 25-ին, այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել եզրափակիչ ելույթով։

Հայերեն English Русский