Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Արտաշատի պահածոների գործարան»՝ լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը։

«Ընկերությունից հավաստիացրեցին, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Պատճառը տեղական արտադրողներին աջակցելու Կառավարության քաղաքականությունն է։ Մթերման գինը սահմանվել է 40-80 դրամ»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում  գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Ավելի վաղ նախարարը տեղեկացրել էր, որ օգոստոսի 18-ի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 4700 տոննա լոլիկ, որից 1800 տոննան՝ «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ի կողմից։ Նա նշել էր նաև, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիրներ չեն լինելու։ Նախարարի խոսքով՝ մթերող ընկերությունները պատրաստ են ընդունել առաջարկվող ամբողջ բերքը։

Հայերեն

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը