Երկրաբանը զգուշացրել է Հավայան կղզիներում հրաբխի ժայթքումից մարդկանց սպառնացող վտանգի մասին
1 րոպեի ընթերցում

Հավայան կղզիների Կիլաուեա հրաբխի վերջին ժայթքման հրաբխային մնացորդները կարող են հասնել հարևան համայնքներ, եթե քամու ուղղությունը փոխվի։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ԱՄՆ երկրաբանական ծառայության Հավայան հրաբխային աստղադիտարանի երկրաբան Քեթրին Մալլիկենը։
«Կիլաուեան համարվում է աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկը։ Երկրաբանները օգոստոսի 8-ից 13-ը սպասում են նոր, 53-րդ լավայի հոսքի։ Նախորդը տևել է ավելի քան յոթ ժամ, շատրվանները հասել են 150 մետր բարձրության, իսկ հրաբխային ամպը բարձրացել է 5,8 կիլոմետր։ Անցյալում առանձին ժայթքումները հանգեցրել են չվերթների չեղարկման և հրաբխային մնացորդների բնակեցված տարածքներում ընկնելուն»,-ասել նա՝ հավելելով, որ ընթացիկ ժայթքման 52 դրվագներից մի քանիսն արդեն ազդել են մոտակա բնակավայրերի վրա, սակայն շատ բան կախված է շատրվանների բարձրությունից, լավայի ծավալից և քամու ուղղությունից։