Իրավունք

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

1 րոպեի ընթերցում

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը փոխել է Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ բողոքը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով»,- գրել է Մելիքյանը։

Աշոտյանը կալանավորվել էր 2026 թվականի հունիսի 5-ին։ Հուլիսի 3-ին առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանը երկարաձգել էր նրա կալանքի ժամկետը ևս մեկ ամսով, ինչից հետո պաշտպանական կողմը դատական ակտը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում։

Քրեական վարույթը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահման և փողերի լվացման դեպքերին։ Նախաքննական մարմնի վարկածով՝ քննության առարկան Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանին պատկանած՝ Երևանի Պուշկինի փողոցում գտնվող անշարժ գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և մասնավոր անձանց փոխանցելու հանգամանքներն են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում