CENTCOM-ի ղեկավարը Թրամփին ներկայացրել է Իրանի դեմ երկշաբաթյա ավիաարշավի ծրագիր

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար Բրեդ Քուփերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Իրանի դեմ 10-14 օր տևողությամբ ինտենսիվ ավիահարվածների ծրագիր, որն ուղղված է Իրանի հրթիռային ներուժի ոչնչացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների։

Դրանց տվյալներով՝ Քուփերի առաջարկած գործողությունների տարբերակի հիմքում ընկած գաղափարը պատասխան ավիահարվածներից ավելի լայնածավալ գործողությունների անցնելն է. Պատասխան հարվածներն արդյունավետ չեն եղել Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումներից և տարածաշրջանում ամերիկյան ուժերին հրթիռակոծելուց Թեհրանին հետ պահելու հարցում, և, ըստ առաջարկի, անհրաժեշտ է ռազմական գործողությունների կտրուկ էսկալացում սկսել։

Քուփերն առաջարկել է ուժեղացնել օդային գրոհները՝ զգալիորեն նվազեցնելով Իրանից եկող հրթիռային սպառնալիքը՝ փորձելով դուրս գալ փակուղուց, նշում են աղբյուրները։ Նրանց խոսքով, CENTCOM-ի ղեկավարը կարծում է, որ այս «մասշտաբային» մոտեցումը կնվազեցնի ԱՄՆ-ի պահանջը հակահրթիռային պաշտպանության միջոցներ օգտագործելու հարցում, քանի որ Իրանն ավելի քիչ հնարավորություններ կունենա հրթիռային գրոհների համար։

Հայերեն Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեությանն առնչվող կեղծ պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է