Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից

2 րոպեի ընթերցում

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված միջուկային համաձայնագիրը կախված է Թագավորության կողմից Իսրայելի ճանաչումից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում:

«ԱՄՆ էներգետիկայի նախարարության և Սաուդյան Արաբիայի միջև կնքված քաղաքացիական միջուկային համաձայնագիրը (նյութի հարստացում չի լինի), որը վերաբերում է միայն ոչ ռազմական օգտագործմանը, ինչպիսին արդեն ունեն Իրանը, ԱՄԷ-ն (և այլք), կհաստատվի, բայց լիովին կախված է նրանից, որ Սաուդյան Արաբիան միանա շատ հարգված և հաջողված Աբրահամյան համաձայնագրերին: Միացյալ Նահանգները դեմ չէ քաղաքացիական (չհարստացված) միջուկային օբյեկտներին», - գրել է նա:

Աբրահամյան համաձայնագրերը երկկողմ համաձայնագրեր են արաբական երկրների և Իսրայելի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: ԱՄՆ-ի միջնորդությամբ 2020 թվականին Աբրահամյան համաձայնագրեր են ստորագրվել Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև: Որպես համաձայնագրի մաս՝ ԱՄԷ-ն և Բահրեյնը ճանաչել են Իսրայելի ինքնիշխանությունը՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հնարավորություն տալով:

Հուլիսի 22-ին ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ միջուկային համագործակցության շուրջ, որը թույլ կտա Թագավորությանը զարգացնել քաղաքացիական միջուկային ծրագիրը։ Ըստ ԱՄՆ էներգետիկայի նախարարության՝ փաստաթուղթը և դրան կից երկկողմ անվտանգության համաձայնագիրը հիմք կհանդիսանան միլիարդավոր դոլարի բազմամյա գործընկերության համար և ամերիկյան ընկերություններին Սաուդյան Արաբիայի միջուկային էներգիայի ծրագրում լայն հասանելիություն կապահովեն։

Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Հայերեն فارسی Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին