Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ

Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են կնքել Վաշինգտոնի կողմից Թագավորության խաղաղ միջուկային ծրագրի աջակցության վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ԱՄՆ Էներգետիկայի նախարարության կողմից տարածված հայտարարության մեջ։

Հուլիսի 22-ին համաձայնագիրը ստորագրել են ԱՄՆ Էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը և Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար արքայազն Աբդել Ազիզ բեն Սալման Ալ Սաուդը։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ համաձայնագիրը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը։

Ինչպես նշվում է փաստաթղթում, այն նախատեսված է մի քանի տասնամյակների համար և կոչված է «բացելու լայն հնարավորություններ ամերիկյան ընկերությունների համար ՝ մասնակցելու Սաուդյան Արաբիայի ատոմային էներգետիկայի զարգացման ծրագրին»։ ԱՄՆ Էներգետիկայի նախարարության ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը «համապատասխանում է միջուկային անվտանգության և չտարածման բնագավառում ամենաբարձր ստանդարտներին»։

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ նոր համաձայնագիրը, որը նախատեսված է  30-ամյա ժամկետի ամար, ենթադրում է տասնյակ միլիարդավոր դոլարների հատկացում։ Թագավորության միջուկային ենթակառուցվածքների զարգացման գործում առանցքային դեր կտրվի ամերիկյան ընկերություններին: Հրատարակության տվյալներով՝ գործարքի հիմնական դրույթը Սաուդյան Արաբիայում ուրանի հարստացման օբյեկտի կառուցումն է, եթե կողմերն այդ քայլն արդարացված համարեն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում