Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

2 րոպեի ընթերցում

Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ անմիջական շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների արտգործնախարարների միջև հնարավոր շփումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ոչ, վերջին օրերին մեր գծով շփումներ չեն եղել», - լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպման մասին:

«Արտգործնախարարության և դիվանագիտական ​​​​գերատեսչությունների միջև, իհարկե, հիմնականում տեխնիկական շփումներ իրականացվում են, սակայն եթե արտաքին գործերի նախարարների մակարդակով շփում լինի, ապա մենք միայն կողջունենք դա», - ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը լրագրողների հետ զրույցում նաև հայտնել է, որ Ռուսաստանը նաև պատրաստ է Եվրոպայի երկրների հետ երկխոսության:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ֆիլիպիններ մեկնելիս, որտեղ նախատեսվում են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի միջոցառումներ, հայտարարել էր, որ պատրաստ է հանդիպելու իր ռուս և չինացի գործընկերներ Սերգեյ Լավրովի և Վան Իի հետ, որոնք նույնպես առաջիկա օրերին կլինեն Մանիլայում:

Միացյալ Նահանգներ

Ռուբիոն հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպման պատրաստակամության մասին

Հայերեն فارسی Русский 中文

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով