Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, թե Չինաստանը միջամտել է ԱՄՆ ընտրություններին, զուտ հերյուրանք է և զրպարտություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ  Լին Ցզյանին։

«Ամերիկյան կողմի նման հայտարարությունները զուտ հերյուրանք են և չարամիտ զրպարտություն, - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարի համապատասխան պնդումը։ - Չինական կողմը միշտ հետևել է (այլ պետությունների) ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին, հետաքրքրություն չի ցուցաբերել դրա նկատմամբ և երբեք չի միջամտել Միացյալ Նահանգների ընտրություններին»։

Ինչպես պարզաբանել է դիվանագետը, Վաշինգտոնի հայտարարությունները Պեկինի միջամտության մասին «անհիմն են, ինչպես արդեն վաղուց ապացուցվել է»։

«Ընդհակառակը, հենց ԱՄՆ-ն է ամենաչնչին առիթի դեպքում միջամտում այլ երկրների ներքին գործերին և երկար ժամանակ համատարած հսկողություն իրականացնում», - հավելել է նա։

Լին Ցզյանի խոսքով՝ միջազգային հանրությունը տեղյակ է, որ Միացյալ Նահանգներն զբաղվում է գաղտնի տվյալների լայնածավալ հափշտակությամբ ամբողջ աշխարհով մեկ։

«Մենք պնդում ենք, որ ամերիկյան կողմն զբաղվի ինքնավերլուծությամբ, դադարեցնի անհիմն վարկաբեկել Չինաստանին, չօգտագործի այն որպես առիթ ընտրությունների մասին դատողությունների համար, գործադրի ավելի մեծ ջանքեր, որոնք նպաստեն չին-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը», - եզրափակել է նա։

Ավելի վաղ Թրամփը հեռուստաուղերձում հայտարարել էր, որ 2018 թվականին Չինաստանը փորձել է ազդել միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։

Միացյալ Նահանգներ

Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի