Միացյալ Նահանգներ

Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար

2 րոպեի ընթերցում

Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 16-ին գաղտնազերծել է հետախուզական տվյալներ, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս, որ Չինաստանն ազդել է ԱՄՆ ընտրությունների վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։

Իր 25-րոպեանոց հեռուստաուղերձում Թրամփը նշել է, որ 2018 թվականին Չինաստանը փորձել է ազդել միջանկյալ ընտրությունների, իսկ 2020 թվականին՝ նախագահական ընտրությունների վրա։

Նրա պնդմամբ՝ Չինաստանն անօրինական կերպով ստացել է 220 միլիոն ամերիկացի քվեարկողների տվյալները, այդ թվում՝ անունները, կոնտակտային տվյալները և կուսակցական նախընտրությունը։

Թրամփի խոսքով՝ Պեկինն այդպիսով փորձում էր այնպես անել, որ ինքը պարտվի 2020 թվականի ընտրություններում։ Այդ ժամանակ Թրամփը պարտվել էր դեմոկրատ Ջո Բայդենին։

Չինաստանը բազմիցս հերքել է ընտրություններին միջամտելու հետ կապված բոլոր մեղադրանքները։ CNN-ը նաև հիշեցնում է, որ 2021 թվականին ԱՄՆ հետախուզական ծառայությունները գաղտնազերծել էին զեկույց, որի համաձայն՝ Չինաստանը նախընտրել է չփորձել ազդել ընտրությունների արդյունքների վրա, որպեսզի չվնասի ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները։ Ընդ որում, ըստ հրապարակման, այս եզրակացությունը կրկնվում է նաև Թրամփի ուղերձից առաջ գաղտնազերծված փաստաթղթերում։

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից առաջ իր ուղերձում Թրամփը նշել է, որ ամերիկյան ընտրական համակարգում կան հնարավոր խոցելի կողմեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում