Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգները հասել է Իրանի հետ պատերազմում իր սահմանած հիմնական նպատակներին, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։

«Ես կարծում եմ, որ մենք հսկայական առաջընթաց ենք գրանցել.... Կարծում եմ՝ դրանք (նպատակները) այժմ իրականացված են», - նշել է նա։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ եթե իրենք հիմա հեռանան, Իրանին 20 տարի կպահանջվի՝ վերականգնելու այն, ինչ ունեն։

«Այս մարդկանց հետ կարող եք բանակցել միայն ուժի միջոցով», - ասել է Թրամփը։

Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ նա նշել է, որ իր ներկայացուցիչները շարունակում են շփումները՝ հավելելով, որ նման շփումներ եղել են հարցազրույցից մեկ ժամ առաջ։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց ամեն անգամ, երբ գործարք կնքում են, ցանկանում են խախտել այն», - ասել է Թրամփը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին չի ցանկանում բանակցել։

«Ես հիմա չեմ ուզում բանակցել։ Եկեք չբանակցենք։ Երեք օր առաջ մենք համաձայնություն ունեինք», - նշել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ եթե Իրանի չնստի բանակցությունների սեղանի շուրջ, ապա ԱՄՆ-ն կոչնչացնի այդ երկրի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։

Իրան

Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի