Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ծանր հարվածներ կհասցնի Իրանին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը ծանր հարվածներ կհասցնի Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հուլիսի 13-ին հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։

Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն լուրջ հարվածներ կհասցնի «այսօր (հուլիսի 13-ին) և վաղը (հուլիսի 14-ին)», և Իրանը «ոչինչ չի կարող անել դրա հետ»։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, շուտով կարող է հարվածել Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտին, որը 2025 թ. հունիսին արդեն ենթարկվել է ռմբակոծության ԱՄՆ-ի կողմից։

«Իրանցիներին ասացեք, որ պատրաստվեն», - նշել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև ասել է, որ իրեն հայտնի է Իրանի ղեկավարության ներկայացուցիչների գտնվելու վայրը։ Հյու Հյուիթը հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյոք նրան հայտնի է, թե որտեղ են գտնվում Իրանի իշխանությունների ներկայացուցիչները, և ամերիկացի կամ իսրայելացի զինվորականները կարող են արդյոք հասնել նրանց՝  ֆիզիկապես վերացնելու համար։

«Այո։ Բայց մենք չենք ցանկանում քննարկել դա։ Մենք, անշուշտ, հետևում ենք, ես շատ բան գիտեմ այդ մասին, բայց չեմ կարծում, թե հիմա տեղին է խոսել այդ մասին», - պատասխանել է Թրամփը:

Իրան

ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել. պայթյուններ են տեղի ունեցել Պարսից ծոցի մի շարք երկրներում

Հայերեն Русский

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP

Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից

Պատգամավորը չի բացառել սահմանազատման շուրջ պայմանավորվածության տրամաբանությունից որոշակի շեղումը՝ պայմանավորված ԹՐԻՓՓ-ի իրագործմամբ

ՆԱՏՕ-ի ակտիվությունն Արկտիկայում սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի անվտանգության համար. ՌԴ ԱԳՆ

Կառավարության նիստի օրը փոխվել է

Հայաստանում մի շարք ճանապարհներին առաջիկա օրերին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի