Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջիկա օրերին ծանր հարվածներ կհասցնի Իրանին
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա օրերին Վաշինգտոնը ծանր հարվածներ կհասցնի Իրանին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է հուլիսի 13-ին հաղորդավար Հյու Հյուիթի հետ հարցազրույցում։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն լուրջ հարվածներ կհասցնի «այսօր (հուլիսի 13-ին) և վաղը (հուլիսի 14-ին)», և Իրանը «ոչինչ չի կարող անել դրա հետ»։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն, հավանաբար, շուտով կարող է հարվածել Նաթանզում Իրանի միջուկային օբյեկտին, որը 2025 թ. հունիսին արդեն ենթարկվել է ռմբակոծության ԱՄՆ-ի կողմից։
«Իրանցիներին ասացեք, որ պատրաստվեն», - նշել է ԱՄՆ նախագահը։
Թրամփը նաև ասել է, որ իրեն հայտնի է Իրանի ղեկավարության ներկայացուցիչների գտնվելու վայրը։ Հյու Հյուիթը հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյոք նրան հայտնի է, թե որտեղ են գտնվում Իրանի իշխանությունների ներկայացուցիչները, և ամերիկացի կամ իսրայելացի զինվորականները կարող են արդյոք հասնել նրանց՝ ֆիզիկապես վերացնելու համար։
«Այո։ Բայց մենք չենք ցանկանում քննարկել դա։ Մենք, անշուշտ, հետևում ենք, ես շատ բան գիտեմ այդ մասին, բայց չեմ կարծում, թե հիմա տեղին է խոսել այդ մասին», - պատասխանել է Թրամփը: