4 րոպեի ընթերցում
«Կոնսէլ» ընկերությունը նշում է հիմնադրման 25-ամյակը՝ ամփոփելով ինժեներական ոլորտում անցած ճանապարհը, ձևավորված գործընկերությունները և հաջողությամբ իրականացված հազարավոր նախագծերը։
Հոբելյանական միջոցառումը համախմբել էր ընկերության պատվիրատուներին, պաշտոնական գործընկերներին, միջազգային ապրանքանիշերի ներկայացուցիչներին, արտերկրյա գործընկերներին և ընկերության բարեկամներին՝ մեկտեղելով տարիների համագործակցության, վստահության և համատեղ ձեռքբերումների պատմությունը։ 25 տարիների ընթացքում «Կոնսէլ»-ը ձևավորել է ինժեներական համալիր լուծումների վստահելի գործընկերոջ դիրք Հայաստանում՝ իրականացնելով ավելի քան 15,000 նախագիծ, համագործակցելով ավելի քան 5,500 պատվիրատուի հետ և ձևավորելով ավելի քան 120 աշխատակիցներից բաղկացած թիմ։
2001 թվականին հիմնադրվելով որպես անվտանգության և օդորակման համակարգերի վաճառքով և սպասարկմամբ զբաղվող ընկերություն՝ «Կոնսէլ»-ը տարիների ընթացքում ընդլայնել է իր գործունեության շրջանակը՝ վերածվելով բազմապրոֆիլ ինժեներական ընկերության, որն առաջարկում է համալիր լուծումներ՝ համակարգերի նախագծումից և տեխնիկական խորհրդատվությունից մինչև սարքավորումների մատակարարում, մոնտաժում և սպասարկում։ Այսօր «Կոնսէլ»-ը Հայաստանում հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու դիստրիբյուտորը՝ հայկական շուկային ներկայացնելով Mitsubishi Electric, Carrier, Systemair, Rapiscan Systems, Philips, Vimar, և այլ առաջատար ապրանքանիշեր։ Ընկերության գործունեության հիմքում մշտապես եղել են նորարարությունը, մասնագիտական վերապատրաստումները և միջազգային լավագույն փորձի ներդրումը՝ նպատակ ունենալով հայկական շուկային հասանելի դարձնել ժամանակակից և արդյունավետ ինժեներական տեխնոլոգիաները։ «25 տարիների ընթացքում մենք կառուցել ենք ոչ միայն ընկերություն, այլև վստահության վրա հիմնված երկարաժամկետ հարաբերություններ մեր գործընկերների և պատվիրատուների հետ։ Յուրաքանչյուր նախագիծ մեզ համար ավելին է, քան պարզապես տեխնիկական լուծում․ այն պատասխանատվություն է՝ ստեղծելու արդյունավետ, հուսալի և երկարաժամկետ արժեք։ Մենք մշտապես հետևում ենք համաշխարհային տեխնոլոգիական զարգացումներին և ձգտում ենք Հայաստան բերել ոլորտի լավագույն լուծումները՝ առաջարկելով ոչ միայն սարքավորումներ, այլ ամբողջական համակարգեր, որոնք համապատասխանում են ժամանակակից պահանջներին և նպաստում ավելի արդյունավետ ու հարմարավետ միջավայրերի ստեղծմանը», — նշել է Արման Փափազյանը։ Հոբելյանական երեկոն դարձավ անցած ճանապարհի արժևորման, գործընկերային կապերի ամրապնդման և նոր նպատակների շուրջ համախմբվելու առիթ։ «Կոնսէլ»-ի առաքելությունը եղել է ստեղծել այն հարմարավետությունը, որն առաջին հայացքից հաճախ մնում է անտեսանելի, սակայն հենց ինժեներական ճիշտ լուծումներն են ապահովում մարդկանց առօրյա հարմարավետությունը, անվտանգությունն ու միջավայրի ներդաշնակությունը։
Կոնսէլ՝ 25 տարի ստեղծելով հարմարավետություն։