Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին

1 րոպեի ընթերցում

Պոլիոմիելիտով հիվանդ ԱՄՆ վերջին քաղաքացին՝ Մարթա Էն Լիլարդը մահացել է հունիսի 26-ին՝ 78 տարեկան հասակում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Fox59 հեռուստաալիքը։

Նյարդային համակարգը խոցող և մկանների կաթված առաջացնող վիրուսով կինը վարակվել էր 1953 թվականին՝ ԱՄՆ-ում այս հիվանդության դեմ պատվաստանյութի լայն տարածումից երկու տարի առաջ։ Այն ժամանակ բուժման մեթոդներից մեկը արհեստական շնչառության սարքի կամ, այսպես կոչված, երկաթե թոքի օգտագործումն էր, որը մշակվել էր դեռևս 20-րդ դարի առաջին կեսին։

Մարթան օրական մինչև 23 ժամ էր անցկացնում այդ սարքի մեջ։ Չնայած առողջական վիճակի բարելավմանը՝ կյանքի վերջում նա դարձյալ ստիպված էր օգտվել միակ  սարքից, որը նրան թույլ էր տվել շնչել ավելի քան 70 տարի։ Մահվանից կարճ ժամանակ առաջ Մարթան լրագրողներին տված հարցազրույցում խնդրել էր աջակցել սարքը վերանորոգելու հարցում։ Հունիսի 26-ին նրան անջատել էին սարքից՝ բնական մահվան պատճառով։

«Երկաթե թոքը» մետաղական գլան է։ Հիվանդը պառկում է դրա մեջ՝ դրսում թողնելով միայն գլուխը։ Պոմպը փոխում է ճնշումը գլանի ներսում՝ օդի հոսքը մղելով մարդու օրգանիզմ և այնտեղից դուրս բերելով այն։

Հայերեն Русский

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres