Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել կենդանաբանական այգու աշխատակիցը

2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում տուժել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվել, թե կոկորդիլոսներին կենդանաբանական այգի տեղափոխելու ընթացքում կոկորդիլոսներից մեկը հոշոտել է ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակցի ոտքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ-ից վստահեցրին, որ այդ գործընթացում ՆԳՆ փրկարար ծառայության որևէ աշխատակից չի տուժել։

Երևանի քաղաքապետարանից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ կոկորդիլոսների տեղափոխման ժամանակ դրանցից մեկը շարժվել է և կպել է կենդանաբանական այգու աշխատակցի հոնքին։ Աշխատակցին տեղափոխել են հիվանդանոց, թեթև քերծվածք է ունեցել, նա ստացել է առաջին բուժօգնություն և դուրս գրվել հիվանդանոցից։ «Հոշոտել, ուտել, կծել...իրականությանը չի համապատասխանում»,- նշեցին Երևանի քաղաքապետարանից։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ «Արմենպրես»-ին հայտնեց, որ Քննչական կոմիտեն առգրավել և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ է տվել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող 9 կոկորդիլոսի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն առգրավել և Կենդանաբանական այգուն ի պահ էր հանձնել 3 առյուծ և 4 վագր, առյուծներից մեկը քնեցումից հետո չէր արթնացել ու անկել էր։ 

Հայերեն English Русский

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է