Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժ/պ Լիլիթ Մկրտչյանը ստորագրել են համագործակցության հուշագիր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հուշագրով նախատեսված է համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, սեմինարների, հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպում, գիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, համալսարանի ուսանողների գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպում, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համաղեկավարում, գիտական և մեթոդական գրականության աղբյուրների տրամադրում, գիտական աշխատությունների մշակում և խմբագրում, կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում։

Գիտական համագործակցությունը կիրականացվի Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին, Հեռավոր Արևելքին, ինչպես նաև Աֆրիկային վերաբերող փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հայերեն

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ