ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը վերաստորագրել են համագործակցության հուշագրերը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունից, փաստաթղթերի հիմնական նպատակն է խթանել ոլորտում կրթական ծրագրերի շարունակական կատարելագործումը՝ հզորացնելով մասնագիտական ուսուցման գործնական բաղադրիչը, մշակել արդի պահանջներին համահունչ ընթացիկ ու հեռահար ծրագրեր։ 

Այս փոխգործակցությունն ունի ձևավորված հարուստ պատմություն․ նախորդ 5 տարիների ընթացքում գործող հուշագրերի շրջանակներում ֆակուլտետների 128 ուսանողներ արդյունավետ պրակտիկա են անցել Տեսչական մարմնում։ Որպես երկկողմ կարողությունների զարգացման հաջողված օրինակ՝ համալսարանի մասնագետների կողմից 8 տեսուչների համար կազմակերպվել է Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (GIS) մասնագիտական վերապատրաստման դասընթաց, ինչը զգալիորեն բարձրացրել է տեսչական վերահսկողության տեխնոլոգիական հագեցվածությունն ու արդյունավետությունը։

Նոր հուշագրերով նախատեսված է անցում կատարել գործնական հմտությունների երկկողմ զարգացման ավելի ընդգրկուն մոդելի։ Այն ներառում է ինչպես Տեսչական մարմնի աշխատակիցների, այնպես էլ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, հետազոտողների, փորձագետների ու ուսանողների ներուժի համատեղում։

Կողմերը վստահություն են հայտնել, որ ԵՊՀ գիտական բարձր ներուժի և ԲԸՏՄ գործնական հարթակի սերտ փոխգործակցությունը հնարավորություն կտա իրական պահանջներից բխող մրցունակ ու արդիական հեռանկարային ծրագրերի ձևավորմանը։

Հայերեն

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ