Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 14-15-ը աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի մայրաքաղաք Մինսկ։ Ինրօես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

«Հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության և միջազգային օրակարգի արդիական հարցերի լայն շրջանակ», - ասել է նա։

Նախարարի այցի ծրագիրը ներառում է հանդիպում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, բանակցություններ արտգործնախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ՝ նեղ և լայն կազմով, ինչպես նաև ծաղկեպսակի դրման արարողություն Հաղթանակի հուշարձանի մոտ՝ Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի 85-ամյակի կապակցությամբ։

«Հատուկ ուշադրություն կդարձվի Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների դիվանագիտական ​​աջակցությանը և այս միավորման միջազգային հեղինակության բարձրացմանը։ Կուրվագծվի համատեղ հիմնական միջոցառումների և երկկողմ շփումների ժամանակացույց», - ասել է Զախարովան։

Նա հավելել է, որ «նախարարները կքննարկեն ռուս-բելառուսական արտաքին գործերի նախարարությունների միջև շփումների և համագործակցության գործնական ասպեկտները»։

Հայերեն Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով