Աշխարհ

Պարսից ծոցում բեռնատար նավն արկի հարվածի տակ է ընկել

1 րոպեի ընթերցում

Պարսից ծոցում բեռնատար նավն արկի հարվածի տակ է ընկել

Բեռնատար նավն արկի հարվածի տակ է ընկել Պարսից ծոցով տարանցման ժամանակ Իրաքի Ում Քասր նավահանգստային քաղաքի մոտակայքում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության նավատորմի ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO)։

«Մեծ Բրիտանիայի ՄՏՕ-ն (UKMTO) հաղորդագրություն է ստացել Իրաքի Ում Քասր քաղաքից 40 ծովային մղոն հարավ-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին: Բեռնատար նավը Պարսից ծոցով անցնում էր, երբ անհայտ արկը հարվածել է նրա աջ կողմին, և տեղի է ունեցել հզոր պայթյուն», - ասվում է հայտարարության մեջ:

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում