Blue Origin ընկերության հրթիռը պայթել է փորձարկման ժամանակ

3 րոպեի ընթերցում

Ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin ավիատիեզերական ընկերության New Glenn ծանր երկաստիճան կրող հրթիռը պայթել է Ֆլորիդայի Քեյփ Քանավերալում փորձարկման ժամանակ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փորձարկումը հեռարձակվել է ուղիղ եթերով։

Blue Origin-ը X սոցիալական հարթակում հաստատել է, որ փորձարկման ժամանակ «անոմալիա» է տեղի ունեցել։ Ընկերության սեփականատեր Բեզոսի խոսքով՝ բոլոր աշխատակիցներն անվտանգ են, անձնակազմի համար որևէ սպառնալիք չկա։ Նա դեռևս վաղ է համարել վթարի պատճառի մասին եզրակացություններ անելը։

Կատարվածին անդրադարձել է ավիատիեզերական ոլորտի մեկ այլ խոշոր ընկերության՝ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը՝ նշելով․ «Ցավում եմ սա տեսնելու համար։ Հուսով եմ՝ շուտ կվերականգնվեք»։ Նշենք, որ այս երկու ընկերությունները վերջին տարիներին լրջորեն մրցակցում են նոր սերնդի հրթիռների արտադրության հարցում։

ՆԱՍԱ-ի ղեկավար Ջարեդ Այզեքմանը նշել է, որ իրենք տեղյակ են միջադեպի մասին։«Տիեզերական թռիչքներն անողոք են, իսկ ծանր բեռնատարների նոր մեկնարկային հզորությունների մշակումը՝ չափազանց դժվար։ Մենք կաշխատենք մեր գործընկերների հետ՝ այս անոմալիայի մանրակրկիտ հետաքննությանը աջակցելու, կարճաժամկետ առաքելության հետևանքները գնահատելու և հրթիռների արձակմանը վերադառնալու համար», - ասել է նա X-ում։

Փորձարկումը կատարվել է New Glenn-ի չորրորդ մեկնարկի նախապատրաստման շրջանակում, որը նախատեսված էր մոտակա շաբաթներին։ Ակնկալվում է, որ հրթիռը Amazon Leo ինտերնետային ծառայության համար 48 արբանյակ պետք է հանի Երկրի ուղեծիր։ Այս փորձարկման ժամանակ հրթիռի վրա արբանյակներ չեն եղել։ Մեկնարկային ենթակառուցվածքին հասցված վնասի չափը դեռևս չի հստակեցվել։

Այս տարվա սկզբին հրթիռն արդեն բախվել էր տեխնիկական խնդիրների։ Մասնավորապես, մեկնարկներից մեկի ժամանակ հրթիռի առաջին աստիճանը չէր կարողացել AST SpaceMobile արբանյակը դուրս բերել ուղեծիր, ինչի արդյունքում առաքելությունը տապալվել էր։

New Glenn-ը մշակվել է Blue Origin-ի կողմից առևտրային, գիտական և ազգային առաքելությունների համար։ Այն NASA-ի կողմից դիտարկվում է որպես «Արտեմիս» լուսնային ծրագրի բաղադրիչներից մեկը։ Բեզոսը հայտարարել է, որ ընկերությունը կվերականգնի ամեն անհրաժեշտ բան և կվերադառնա թռիչքներին։

Հայերեն

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը