Զելենսկին Կիևում հանդիպել է Բելառուսի ընդդիմության ղեկավար Տիխանովսկայային

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի և նրա թիմի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում:

«Մենք բոլորս աջակցում ենք բելառուս ժողովրդի՝ ռուսական միջամտությունից ազատվելու ցանկությանը և գիտենք, որ Ռուսաստանը հիմա փորձում է Բելառուսին ավելի խորը ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ», - գրել է նա:

«Ուկրաինան երբեք սպառնալիք չի եղել Բելառուսի համար։ Եվ մենք շնորհակալ ենք այն բելառուսներին, որոնք այժմ կանգնած են Ուկրաինայի կողքին, երբ որոշվում է ինչպես մեր անկախության, այնպես էլ Ռուսաստանին սահմանակից յուրաքանչյուր ազգի անկախության ճակատագիրը», - հավելել է Զելենսկին։

Բելառուսի ներկայացուցիչները մասնակցել են Կիևում ընթացող Քաղաքների և տարածաշրջանների միջազգային գագաթնաժողովին, որին ներկա է 24 երկիր, այդ թվում՝ Ուկրաինայի բոլոր եվրոպական հարևանները:

Տիխանովսկայան 2020 թվականի նախագահական ընտրություններում պարտությունից հետո հեռացել է Բելառուսից և բնակվում է Լիտվայում:

Տիխանովսկայայի՝ Կիև ժամանման ֆոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում երկրի սահմանը հատել է 116 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Նրա պնդմամբ՝ այդ «թռիչքներից» ոչ բոլորն են պատահական եղել։ Վոլֆովիչը նշել է, որ Ուկրաինան փորձում է «հարվածել սահմանային ենթակառուցվածքների տարրերին»։

Հայերեն Русский

Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս

Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդումն ու եվրոպական հակաբալիստիկ համակարգի զարգացումը

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

«Ռիգա»-ն կգնա խաղաոճի փոփոխության. Մանուել Տուլիպա

Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա

Ամեն ինչ անելու ենք «Արարատ-Արմենիա»-ի ու երկրի պատիվը բարձր պահելու համար. Խուլիո Բուենո

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին

ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս

Հայաստանում ԵՄ նոր առաքելության մեկնարկին նվիրված փորձագիտական կլոր-սեղան քննարկում է անցկացվել