Իրան

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

1 րոպեի ընթերցում

Պակիստանի ներքին գործերի նախարարը մեկնում է Թեհրան

Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին մայիսի 20-ին մեկնում է Թեհրան՝ իրանցի պաշտոնյաների հետ բանակցություններ վարելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Սա մեկ շաբաթվա ընթացքում Նաքվիի երկրորդ այցն է Թեհրան։

Պակիստանը հանդես է գալիս որպես հակամարտության միջնորդ և ապրիլի 11-12-ին հյուրընկալել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների առաջին փուլը, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։

Այժմ Պակիստանը կրկին քայլեր է ձեռնարկում երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում