Սպորտ

Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

1 րոպեի ընթերցում

Արտերկրում խաղացող 11 ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որոնք հանդես են գալիս արտերկրում և Եղիշե Մելիքյանի կողմից հրավիրվել են ընտրանի` առաջիկա ընկերական խաղերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`   Մելիքյանը հավաքական է հրավիրել` Գեորգի Հարությունյանին («Պուշկաշ Ակադեմիա»), Էդգար Սևիկյանին («Ակրոն»), Նաիր Տիկնիզյանին («Ցրվենա Զվեդա»), Էդուարդ Սպերցյանին («Կրասնոդար»), Դավիթ Հակոբյանին («Պոդբրեժովա»), Հրանտ Լեոն-Ռանոսին («Այնտրախտ»), Արթուր Միրանյանին («Բնեյ Սախնին»), Նարեկ Գրիգորյանին («Ֆարուլ»), Դավիդ Դավիդյանին («Ռոտոր»), Արտեմ Բանդիկյանին («ԲԿՄԱ»), Տիգրան Ավանեսյանին («Օրենբուրգ»):

Վահան Բիչախչյանը, Ֆինն Գերագուսյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ուգոչուկվու Իվուն չեն միանա ազգային թիմին վնասվածքի պատճառով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում