Աշխարհ

Լեհաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել իրենց երկրում իր զորակազմը

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել իրենց երկրում իր զորակազմը

ԱՄՆ-ը չի կայացրել Լեհաստանում տեղակայված իր զինված ուժերը սահմանափակելու որոշում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Լեհաստանի փոխվարչապետ և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։

Լեհ պաշտոնյան հավաստիացրել է, որ ամերիկյան զորքերի և տեխնիկայի ներկայությունը սահմանափակող որևէ որոշում չկա, իսկ երկու երկրների միջև դաշինքն իսկապես ամուր է։

«Լեհաստանն իր տարածքում ունի ամերիկյան զորքերի ինչպես մշտական, այնպես էլ պարբերաբար փոփոխվող ներկայություն։ Պոզնանում է գտնվում 5-րդ կորպուսի առաջավոր շտաբը, Բոլեսլավեցում՝ դիվիզիայի շտաբը, Վրոցլավում՝ նյութա-տեխնիկական ապահովման բազաները, Պովիդզում՝ պահեստները, Լասկում և Պովիդզում՝ ավիաբազաները, Օժիշում՝ գումարտակի խումբը, Ռեդզիկովոյում՝ հակահրթիռային վահանը լեհական հողում ամերիկյան զորքերի ներկայության մշտական ​​խորհրդանիշներ են։ Այս առումով ոչինչ չի փոխվել»,- ընդգծել է նա։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում