ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին

2 րոպեի ընթերցում

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 95 միլիարդ դոլարը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը Գելենջիկում մեկնարկած «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնասիական 6-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Միության գոյության ընթացքում ձեռք են բերվել զգալի տնտեսական հաջողություններ, որոնք ցույց են տալիս դրա դիմադրողականությունն արտաքին ցնցումների նկատմամբ։ Ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքը, որն ընկած է միության հիմքում, դարձել է Եվրասիական հնգյակի հիմնական մրցակցային առավելություններից մեկը, տնտեսական աճի շարժիչ ուժը և, հետևաբար, կայուն սոցիալ-տնտեսական զարգացումն ապահովելու գործիք։ Դրա մասին է վկայում, մասնավորապես, միության ներքին առևտրաշրջանառությունը, որը 2025 թվականին հասել է ռեկորդային մակարդակի՝ ավելի քան 95 միլիարդ դոլարի», - փոխնախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գալուզինի խոսքով՝ արտասահմանյան երկրները հաշվի են առնում եվրասիական տնտեսական ինտեգրման դրական արդյունքները և ձգտում են դառնալ ԵԱՏՄ գործընկերներ։

«Օրինակ՝ 2025 թվականին ուժի մեջ մտավ Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրը, նաև առևտրի ազատականացման համաձայնագրեր կնքվեցին Ինդոնեզիայի, Մոնղոլիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Այս ամենը զգալիորեն ընդլայնում է ԵԱՏՄ երկրների ապրանքների համար հասանելի շուկաների քանակը», - ընդգծել է նա։

ԵԱՏՄ կազմի մեջ են մտնում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը։

Հայերեն Русский

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ