Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ Հունգարիայի հետ

2 րոպեի ընթերցում

Սլովակիան ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ հարևան Հունգարիայի հետ` Պետեր Մադյարի գլխավորած նոր հունգարական կառավարության օրոք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, այս մասին ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Ես ուզում եմ բարիդրացիական հարաբերություններ ունենալ մեր հարևանների հետ։ Մենք ունենք մի ասացվածք. վատ հարևան ունենալը ավելի վատ է, քան տանդ այրվելը։ Ես անձամբ չեմ ճանաչում պարոն Մադյարին, բայց պարտավոր եմ փորձել գտնել նրան մոտենալու միջոց, որպեսզի Հունգարիայի և Սլովակիայի միջև հարաբերությունները լինեն նույն մակարդակի վրա, ինչ [ներկայիս Հունգարիայի վարչապետ Վիկտոր – խմբ.] Օրբանի օրոք։ Մենք կարող ենք միայն շնորհավորել Հունգարիայի ընտրությունների հաղթողին։ Մենք անհամբեր սպասում ենք համագործակցությանը», - ասել է նա լրագրողներին` Մոսկվա ժամանելուց հետո։

Ֆիցոն հայտնել է, որ Մադյարի հետ հեռախոսով խոսել է միայն մեկ անգամ. քաղաքական գործիչները համաձայնել են իրենց առաջին հանդիպումն անցկացնել Բրյուսելում։ «Մենք սպասում ենք, որ նա պաշտոնապես ստանձնի պաշտոնը։ Սա նրա առաջին այցը կլինի Բրյուսել որպես վարչապետ։ Մենք համաձայնեցինք առաջին անգամ հանդիպել այնտեղ», - նշել է Սլովակիայի վարչապետը։ 

Մադյարը վարչապետի պաշտոնը կստանձնի մայիսի 9-ին՝ նոր խորհրդարանի առաջին նստաշրջանում։ Նրա «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայում ապրիլի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում։ 16 տարվա անխափան կառավարումից հետո Օրբանը և նրա «Ֆիդես-Հունգարիայի քաղաքացիական միություն» կուսակցությունը կդառնան ընդդիմություն։

Հայերեն Русский

Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո

Ըմբիշ Սամվել Տերտերյանը դարձել է Մ20 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալակիր

Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին

Իրաքը գնահատել է Սիրիայի տարածքով անցնող և Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի արժեքը

ՀՀ վարչապետի հանձնարարականով՝ Ճանապարհային դեպարտամենտը յուրաքանչյուր տարի Գյումրիում նախատեսում է նորոգել 25 կիլոմետր ճանապարհ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էր

Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտ

Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը Նեթանյահուին մեղադրել է Գազայում կարգավորման գործընթացը տապալելու փորձի մեջ

ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք, որոնց հետևանքով պետությանը հասցվել է 1,4 միլիարդ դրամի վնաս

Ստուգումներ են ընթանում «Արտ Լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում. երկուսում հայտնաբերվել են խախտումներ