Զելենսկին Երևանում հանդիպել է Ֆինլանդիայի, Նորվեգիայի և Չեխիայի վարչապետների հետ

4 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեի և Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ներկայացնելով Ֆինլանդիայի վարչապետ հետ հանդիպման արդյունքները՝ Զելենսկին X-ի իր միկրոբլոգում  գրել է, որ Ֆինլանդիայի վարչապետին շնորհակալություն է հայտնել Ֆինլանդիայի կողմից Ուկրաինային լրացուցիչ 300 միլիոն դոլար պաշտպանական աջակցություն տրամադրելու վերջին որոշման համար:

«Մենք անկեղծորեն գնահատում ենք դա, և մենք քննարկեցինք մեր պաշտպանության առաջնահերթ ոլորտները, մասնավորապես՝ օդային պաշտպանությունը, որը կարող ենք ամրապնդել այս փաթեթով:

Ես վարչապետին առաջարկեցի ամրապնդել մեր երկկողմ գործընկերությունը՝ ստորագրելով համաձայնագիր  «Դրոնների գործարք» ձևաչափով: Ուկրաինան պատրաստ է կիսվել իր փորձով և ուժեղացնել  նրանց, ովքեր ուժեղացրել  են մեզ լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր:

Մենք նաև անդրադարձանք միջազգային համագործակցությանը, մասնավորապես, մեր եվրոպական ինտեգրմանը: Այժմ կա լավ հնարավորություն բանակցային կլաստերները  բացելու համար, և Ուկրաինան լիովին արժանի է դրան: Ես շնորհակալություն եմ հայտնում Ֆինլանդիային աջակցության համար»,- գրել է Զելենսկին:

Անդրադառնալով  Նորվեգիայի վարչապետի հետ հանդիպմանը՝ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ շնորհակալություն է հայտնեցի Նորվեգիային՝  Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար, մասնավորապես, PURL (Ուկրաինայի կարիքների առաջնահերթ ցուցակ) նախաձեռնության մեջ ունեցած ներդրման համար, որը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Ռուսաստանը չի դադարեցնում իր բալիստիկ հրթիռային հարվածները, ուստի PURL-ի ժամանակին ֆինանսավորումը չափազանց կարևոր է։ Մենք քննարկեցինք մեր ռազմավարական գործընկերությունը՝ «Դրոնների գործարքը»  և օդային պաշտպանությունն ամրապնդելու ջանքերը, ինչպես նաև  համագործակցությունը մասնավոր և պետական ​​հատվածների մակարդակով։

Մենք հատուկ ուշադրություն դարձրեցինք Ուկրաինայի էներգետիկ աջակցությանը։ Ես վարչապետին տեղեկացրեցի մեր կարիքների մասին, մասնավորապես, բնական գազի վերաբերյալ՝ առաջիկա ձմռան համար։ Ուկրաինան պետք է դրան պատրաստ լինի։ Ես շնորհակալ եմ Նորվեգիային և անձամբ Յոնասին՝ օգնելու պատրաստակամության համար»,- գրել է Զելենսկին։

Չեխիայի վարչապետի հետ հանդիպման մասին էլ Ուկրաինայի նախագահը գրել է․

«Արդյունավետ հանդիպում ունեցա Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։ Մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ հարաբերությունների ուղղությունները. կա մեր համագործակցությունը խորացնելու իրական ներուժ: Մենք քննարկեցինք նաև  եվրոպական ուղղությունը  և Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության ճանապարհին հաջորդ քայլերը։

Ես շնորհակալություն եմ հայտնում չեխ ժողովրդին Ուկրաինային ցուցաբերած հսկայական և սրտանց աջակցության համար. մենք իսկապես գնահատում ենք դա»,- եզրափակել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների առաջնորդները Երևան են ժամանել՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում