Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է. ԽԱՊԿ զեկույց

3 րոպեի ընթերցում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2026 թվականի առաջին եռամսյակի զեկույցի համաձայն՝ լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է՝ 2025-ի առաջին եռամսյակի համեմատ։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նշեց, որ  նվազում նկատվում է բոլոր ուղղություններով։

«Եվ ֆիզիկական բռնությունների, և տարատեսակ ճնշումների, և հատկապես տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքների խախտումների առումով նկատելի նվազում է գրանցվել։ Ֆիզիկական բռնության դեպքը նախորդ տարվա առաջին եռամսյակում եղել է 2, այս տարվա նույն ժամանակահատվածում 1։ Տարատեսակ ճնշումները 2025-ի առաջին երեք ամիսներին 25-ն էին, իսկ 2026 թվականի առաջին եռամսյակում՝ 22։ Եվ ահա շեշտակի նվազում է նկատվում տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների ցուցանիշներում։ 7 խախտում այս եռամսյակի ընթացքում ենք արձանագրել, 29-ը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում»-ասաց Աշոտ Մելիքյանը։

Անդրադառնալով տեղեկություններ ստանալու ու տարածելու իրավունքի խախտումների դեպքերի կտրուկ նվազմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այստեղ երկու հիմնական պատճառ կա։

«Այդ խնդիրների մասին բավական շատ էր բարձրաձայնվում։ Դրանով պետական մարմիններն էին սկսել զբաղվել, որովհետև իրենք էլ էին նկատում բացերը։ Դրանից բացի, կա թվային հարթակում շատ տեղեկություններ հասանելի դարձնելու միտում։ Դա կարող է օգտակար լինել իրավիճակի բարելավման հարցում»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Ընդդեմ լրագրողների ու լրատվամիջոցների դատական հայցերի հոսքը շարունակում է նույն տեմպով մնալ։ Այս տարվա առաջին եռամսյակում նոր դատական գործերը 14-ն է եղել։ Այս ցուցանիշը, համեմատած թե 2025-ի առաջին եռամսյակի, թե այլ եռամսյակային թվերի հետ, միտումը նույն ձևով պահպանվում է։ Դատական հայցերը ներկայացվել են թե պաշտոնյաների, թե բիզնես ոլորտի ներկայացուցիչների, թե լրագրողների, թե ընդդիմադիր գործիչների, թե առանձին քաղաքացիների կողմից։ Բոլոր դեպքերը բացառապես  վիրավորանքի ու զրպարտության հիմքով են։

Ամփոփելով թվերը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ 2026-ի առաջին եռամսյակը հարաբերական հանգիստ է եղել։

Հայերեն English

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ