Կալասը մտավախություն ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կկնքեն նախորդից ավելի թույլ համաձայնագիր

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ մտավախություն ունի, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև խաղաղության բանակցությունների արդյունքում կկնքվի ավելի «թույլ» համաձայնագիր, քան տասը տարի առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կալասի խոսքերն է մեջբերում Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը։

«Եթե բանակցությունները միայն միջուկային (հարցի) շուրջ լինեն, և սեղանի շուրջ միջուկային փորձագետներ չլինեն, ապա մենք կհասնենք մի համաձայնագրի, որն ավելի թույլ կլինի, քան ԳՀՀԾ-ն էր», - Կիպրոսում ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովի երկրորդ օրվա մեկնարկից առաջ ասել է Կալասն՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք՝ 2015 թվականին կնքված համաձայնագրին։

Կալասը չի բացառել «ավելի վտանգավոր Իրան» ունենալու հանգամանքը, եթե բանակցողները չհասցեագրեն Իրանի «հրթիռային ծրագրերը, նրանց աջակցությունը պրոքսի խմբերին, ինչպես նաև հիբրիդային և կիբերգործունեությունը Եվրոպայում»։

2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը ստորագրեցին միջուկային համաձայնագիր՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը» (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց:

2018 թ. մայիսին ԱՄՆ-ն նախագահ Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։

Մերձավոր Արևելք

ԵՄ-ն քննարկել է ծովային առաքելությունների ուժեղացումը Հորմուզի նեղուցում. Կալաս

Հայերեն Русский

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ