Քաղաքականություն

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-ԵՄ մերձեցմանը

2 րոպեի ընթերցում

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն աջակցել է Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-ԵՄ մերձեցմանը

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է բանաձև, որով հստակ աջակցություն է հայտնում Հայաստանի խաղաղության օրակարգին և Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը։ Բանաձևի համահեղինակներն են պատգամավորներ Միշել դը Մաեգդը, Պիեր Կոմպանին, Բենուա Լյութգենը, Օղող Տուրնորը, Էլս Վան Հուֆը, իսկ դրա ընդունումը կարևոր քաղաքական նշանակություն ունի՝ հատկապես 2026 թվականին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախաշեմին։ 

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևին կողմ է քվեարկել 134 կողմ, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել։

Ընդունված փաստաթուղթը հերթական անգամ վերահաստատում է, որ Բելգիայի բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը միասնական դիրքորոշում ունեն Հայաստանի հետ գործընկերության զարգացման և երկրի խաղաղությանն ուղղված նախաձեռնություններին աջակցելու հարցում։ Բանաձևի միաձայն ընդունումը վկայում է, որ Բելգիայում առկա է լայն քաղաքական համաձայնություն՝ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները որակապես նոր մակարդակի բարձրացնելու շուրջ։

Այս որոշումը կարևոր ուղերձ է ոչ միայն Հայաստան-Բելգիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև ավելի լայն՝ Հայաստան-Եվրոպական միություն մերձեցման համատեքստում։ Այն ընդգծում է, որ եվրոպական քաղաքական շրջանակներում շարունակվում է Հայաստանի նկատմամբ աջակցության ամրապնդումը՝ որպես խաղաղության, կայունության և տարածաշրջանային համագործակցության խթանման կարևոր նախապայման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում