Իրան

Շուտով կրկին տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիստանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Շուտով կրկին տեղի կունենան ԱՄՆ-Իրան բանակցություններ․ Պակիստանի ԱԳՆ

ԱՄՆ-ն և Իրանը պատրաստ են շուտով կրկին բանակցություններ վարելու, սակայն դեռևս տեղեկություններ չկան երկրորդ փուլի անցկացման վայրի կամ ամսաթվի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

«Պակիստանը պահպանում է Միացյալ Նահանգների և Իրանի միջև հաղորդակցության ուղիները՝ երկխոսությունը խթանելու ջանքերի շրջանակներում», - հայտարարել է ԱԳՆ խոսնակը՝ հավելելով, որ երկու կողմերի միջև բանակցությունների հաջորդ փուլի համար դեռևս վերջնական ամսաթվեր չեն որոշվել, և խորհրդակցություններ են ընթանում փոխադարձ համաձայնեցված ժամանակացույցի շուրջ։

Ըստ Պակիստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության՝ Լիբանանում խաղաղությունը կարևոր է խաղաղության շուրջ բանակցությունների համար։

Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։

Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում