ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային հատվածի դեմ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է Իրանի նավթային հատվածի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։

«Ֆինանսների նախարարությունը ողջ հասանելի գործիքակազմն ու լիազորությունները, այդ թվում՝ երկրորդային պատժամիջոցները կօգտագործի նրանց դեմ, ովքեր շարունակում են աջակցել Թեհրանի ահաբեկչական գործունեությանը», - մեջբերվում է հաղորդագրության մեջ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի խոսքը։

Հաղորդվում է, որ պատժամիջոցները սահմանվել են երկու տասնյակից ավելի ֆիզիկական անձանց, ընկերությունների և նավերի նկատմամբ։

«Նշված անձանց ողջ ունեցվածքն ու ունեցվածքային շահերը, որոնք գտնվում են Միացյալ Նահանգներում կամ Միացյալ Նահանգներում գտնվող անձանց տիրապետության կամ վերահսկողության տակ, արգելափակված են», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարությունը պատժամիջոցների սահմանման մասին հաղորդագրության մեջ նշում է, որ Վաշինգտոնը գործում է՝ «վճռականորեն սահմանափակելու Իրանի՝ եկամուտ ստանալու կարողությունը», քանի որ այն փորձում է «պատանդ պահել» Հորմուզի նեղուցը։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները