Աշխարհ

Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico

1 րոպեի ընթերցում

Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը չի մասնակցի ապրիլի 22-ից 24-ը Կիպրոսում կայանալիք ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով ԵՄ իր աղբյուրներին։

Աղբյուրները նշել են, որ ԵՄ կանոնների համաձայն՝ նման դեպքերում բացակայող առաջնորդին գագաթնաժողովում պետք է ներկայացնի իր գործընկերներից մեկը: Ակնկալվում է, որ Հունգարիայի վարչապետը կխնդրի իր համախոհ գործընկեր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին դա անել:

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում