Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028 թվականին կանցկացվի Հայաստանում
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում 2028 թվականին կանցկացվի Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։
Այս որոշումը կայացվել է Շանհայում ընթացող Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստի ընթացքում՝ Գործադիր կոմիտեի անդամների միաձայն որոշմամբ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում մասնակցում է Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի 61-րդ նիստին, որի ընթացքում
Աննա Վարդապետյանն ընտրվել է ԴՄԱ վերապատրաստումների ենթահանձնաժողովի անդամ:
Հիշեցնենք, որ ԴՄԱ Գործադիր կոմիտեն ԴՄԱ-ի ղեկավար և վարչական մարմինն է, որը կազմված է Նախագահից, փոխնախագահներից և 20 դատախազ անդամներից, որոնք ներկայացնում են Ավստրիայի Հանրապետությունը, Կանադան, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը, Շվեյցարիայի Համադաշնությունը, Ֆրանսիայի Հանրապետությունը, Քենիայի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Հունգարիան և այլն:
Հիշեցնենք, որ Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) Գործադիր կոմիտեի 61-րդ նիստից բացի, Շանհայ քաղաքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին, ինչպես նաև Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային: