Հայաստան

Փաշինյանի հավաստմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքներում մարզադաշտեր կառուցել

1 րոպեի ընթերցում

Փաշինյանի հավաստմամբ՝ առաջիկա տարիներին նախատեսվում է ՀՀ բոլոր համայնքներում մարզադաշտեր կառուցել

ՀՀ տարբեր բնակավայրերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների շրջագայության արդյունքում ՔՊ-ի նախընտրական ծրագրում ավելացվել է բոլոր համայնքներում մարզադաշտերի կառուցման կետը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Սպիտակ քաղաքում շրջայցի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան տեղի երեխաների խնդրանքի, որը վերաբերում էր մարզադաշտ ունենալուն։

«Շենգավիթում, Մեղրիում, Վանաձորում ձեր հասակակից երեխաները նույնպես բարձրացրեցին այդ հարցը։ Մենք վերադարձանք, և ես անձամբ մեր նախընտրական ծրագրում ավելացրեցի մի կետ ավելացրեցի, որը հնչում է հետևյալ կերպ․ «Հանրապետության բոլոր համայնքներում 100 կոմբինացված մարզադաշտերի կառուցում»,-մանրամասնեց վարչապետը՝ հավելելով, որ այդ մարզադաշտերը նախատեսված կլինեն և ֆուտբոլի, և բասկետբոլի համար։

Փաշինյանը հավաստիացրեց, որ ըստ ծրագրի՝ մինչև 2031 թվականը բոլոր համայնքները նմանատիպ մարզադաշտեր կունենան, իսկ գործընթացը կմեկնարկի այն բնակավայրերից, որտեղ դրանք բացակայում են։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում