Ռուսաստան

Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների. Լավրով

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորումը հնարավոր չէ, առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

«Այժմ, երբ հորիզոնում ուրվագծվել է քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկարը, Եվրամիությունը խոսել է Ուկրաինային՝ որպես խաղաղ լուծման առանցքային տարրի, անվտանգության ամուր երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին։ Եվրամիությունում ոչ ոք ոչ մի բառ չի ասել Ռուսաստանի անվտանգության երաշխիքների մասին, առանց որի հակամարտությունը հնարավոր չէ լուծել»,- նշել է Լավրովը:

ՌԴ արտգործնախարարը Եվրոպային մեղադրել է սեփական արժեքները ոտնահարելու մեջ:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում