Հայաստան

Արսեն Թորոսյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

Արսեն Թորոսյանն ու Կլաուդիա Բուշը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։ 

Արսեն Թորոսյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև համատեղ իրականացված արդյունավետ աշխատանքների դերը։

Անդրադառնալով ոլորտային բարեփոխումներին՝ նախարար Թորոսյանը մանրամասնել է ապաինստիտուցիոնալացման գործընթացի, ինչպես նաև կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված պետության քաղաքականությունը։ Այս համատեքստում նախարարը կարևորել է խոցելի խմբերի անկախ կյանքի ապահովմանը, նրանց կայուն զբաղվածության ապահովմանն ու ներուժի լիարժեք օգտագործմանն ուղղված թիրախային ծրագրերի իրականացումը։

Հանդիպման ավարտին ընդգծվել է նաև փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում