Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից․ Կառավարությունն ընդունեց սուբսիդավորման ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը կսուբսիդավորի առավելագույնը մինչև 14 տոկոսով ձեռք բերված գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքները։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարությունն ապրիլի 9-ի նիստում ընդունեց համապատասխան նախագիծը։

Հարցի զեկուցող, ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ Կառավարության կողմից ներկայում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսական ոլորտի զարգացմանը, ինչը հասկանալի է, քանի որ ՀՀ բնակչության շուրջ 1/3-ն այս կամ այն կերպ ներգրավված է գյուղատնտեսության մեջ։

«Այստեղ մենք մի խնդիր ունենք․ Կառավարության կողմից իրականացվում են թիրախային ծրագրեր, սակայն մի բան կա, որը մենք մինչև հիմա չունենք և դա ագրոպարենային ոլորտի բոլոր ենթաճյուղերն ընդգրկող ընդհանրական ծրագիրն է, որը վերաբերում է բոլոր գյուղացիական տնտեսություններին»,-մատնանշեց Գևորգ Պապոյանը։

Նա հավելեց, որ այս ծրագրի առանձնահատկություններից մեկն այն է, որ վերաբերում է փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք հասկանալի պատճառներով հաճախ հնարավորություն չեն ունենում շատ մեծ ներդրումներ իրականացնել։

«Ծրագիրը թույլ է տալիս մատչելի ֆինանսական ռեսուրսներ ապահովել ագրոպարենային ոլորտում գործունեություն ծավալելու համար։ Ծրագիրը նախատեսված է 2026-2027 թվականների համար, յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկային սահմանաչափն այս ծրագրով կազմում է 1-2 միլիոն դրամ։ Ամբողջ տոկոսադրույքը ֆինանսավորում է Կառավարությունը, բայց ծրագրի պայմանն է, որ տոկոսադրույքը պետք է լինի առավելագույնը 14 տոկոս։ Սրա արդյունքում մեր գյուղացիական տնտեսությունները 0 տոկոսով վարկ կկարողանան ձեռք բերել»,-ասաց Պապոյանը։

Նա հավելեց, որ վարկի մարման ժամկետը մինչև 3 տարի է, և գյուղացիները վարկը ձեռք բերելուց հետո առաջին 6 ամսում ոչինչ չեն վճարում, որից հետո նոր սկսում են վճարել մայր գումարը։ Պապոյանը ծրագրի մեկ այլ կարևոր կետ համարեց այն, որ քաղաքացիներն այս ծրագրից կարող են մի քանի անգամ օգտվել։

Հայերեն English

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին