ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-08/04/26
1 րոպեի ընթերցում

ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ ապրիլի 8-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15 դրամով և կազմել 376.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.94 դրամով և կազմել 439.84 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0344 դրամով և կազմել 4.7914 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 7.26 դրամով և կազմել 505.74 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 357 դրամով և կազմել 55797 դրամ: