Իրան

Իրանը հայտարարել է ապրիլի 10-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին, ԱՄՆ-ն չի հաստատել

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է ապրիլի 10-ին Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին, ԱՄՆ-ն չի հաստատել

Իրանական լրատվամիջոցները գրում են, որ Թեհրանը և Վաշինգտոնը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում բանակցություններ կանցկացնեն ապրիլի 10-ին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն իր հերթին գրառում է կատարել X-ում՝ հայտարարելով հրադադարի մասին, որն ուժի մեջ պետք է մտնի «անմիջապես»։ Նա նաև շնորհակալություն է հայտնել երկու երկրների ղեկավարներին և նրանց պատվիրակություններին հրավիրել ուրբաթ օրը՝ ապրիլի 10-ին, Իսլամաբադում բանակցել «բոլոր տարաձայնությունների լուծմանն ուղղված վերջնական համաձայնագրի» շուրջ։

Շարիֆը նաև նշել է, որ հրադադարի համաձայնել են Իրանը և ԱՄՆ-ն, իրենց դաշնակիցների հետ միասին։ Հրադադարը, նրա խոսքով, պետք է տարածվի նաև Լիբանանի վրա, չնայած ավելի ուշ Իսրայելը նշել է, որ հրադադարը չի ներառի Լիբանանը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դեռ համաձայնություն չի տվել ապրիլի 10-ին Իրանի հետ բանակցություններին։

«Դեմ առ դեմ հանդիպման մասին քննարկումներ կան, սակայն դեռ ոչինչ վերջնական չի, մինչև նախագահը կամ Սպիտակ տունն այդ մասին չհայտարարեն», - ասել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում