Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին, Թեհրանը հաստատել է

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին՝ Թեհրանին տրված վերջնաժամկետից երկու ժամ առաջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Truth Social-ում Թրամփը գրել է, որ Պակիստանը խնդրել է երկու շաբաթով կասեցնել Իրանի նկատմամբ նախատեսվող «կործանարար» հարվածները, ինչի դիմաց Իրանը համաձայնել է Հորմուզի նեղուցի «ամբողջական, անհապաղ և անվտանգ բացման»։

Նրա խոսքով՝ հրադադարը կլինի երկկողմանի, իսկ հրադադարին համաձայնելու պատճառն այն է, որ ԱՄՆ-ն «հասել է իր ռազմական նպատակներին և գերազանցել դրանք»։

Թրամփը նաև հայտնել է, որ Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որի շուրջ կարելի է բանակցել։

«Իրանի հետ նախկին վեճերի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, սակայն երկշաբաթյա ժամկետը թույլ կտա, որ համաձայնագիրը վերջնականացվի և կնքվի», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Իր հերթին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին երկրի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի անունից X-ում հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Պակիստանին միջնորդական ջանքերի համար և նշելով, որ եթե Իրանի դեմ հարձակումները կասեցվեն, ապա Իրանի «հզոր զինված ուժերը կդադարեցնեն իրենց պաշտպանական գործողությունները»։

«Երկու շաբաթով Հորմուզի նեղուցով հնարավոր կլինի անվտանգ անցումը՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և տեխնիկական սահմանափակումները պատճաշ կերպով հաշվի առնելով», - գրել է Արաղչին։

Նա նույնպես նշել է, որ բանակցություններ կընթանան՝ հիմք ընդունելով Իրանի ներկայացրած 10-կետանոց առաջարկը։

Այս լուրերի ֆոնին հում նավթի գինը 17%-ով նվազել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92 դոլարի։

Հայերեն English Español فارسی Français Русский Türkçe

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը