Թուրքիա

Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կազմաքանդմանը․ Էրդողան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան հավանություն չի տալիս Իրանի լիակատար կազմաքանդմանը․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ վերջինիս պատասխան դիրքորոշմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցում:

«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չենք տալիս Իրանի լիակատար ոչնչացմանն ուղղված գործողություններին և ճիշտ չենք համարում Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի եղբայրական երկրների նկատմամբ: Խիղճ ունեցող յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի խաղաղության և կենտրոնանա դիվանագիտության վրա»,- նշված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրությունում։

Նշվում է, որ Էրդողանը նաև հայտարարել է․ «Եթե չկասեցվի Գազայի և այլ վայրերի նկատմամբ Իսրայելի կողմից օրենքի անտեսումը՝ տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում