Ռուսաստան

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները շատ խորն են և շատ կարևոր մեզ համար․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները շատ խորն են և շատ կարևոր մեզ համար․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խորն են և չեն կարող դրվել հարցականի տակ՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանը ներկայում փորձում է համատեղել ԵԱՏՄ և Եվրամիության հետ համագործակցության օրակարգերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով։

«Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունները շատ խորն են և շատ կարևոր են մեզ համար»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ տարածաշրջանում նոր իրողությունների պայմաններում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն, այդ գործընթացը դրական ազդեցություն է ունենում նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Փաշինյանը նաև ընդգծել է տնտեսական համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ գործում է երկաթուղային կապ Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։

«Մենք ներմուծումներ ենք իրականացնում Ռուսաստանից, և հուսով եմ՝ մոտ ապագայում նաև կարտահանենք»,- ասել է նա։

 

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում