Ռուսաստան

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման գործընթացին ․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան հանգիստ է վերաբերվում ԵՄ հետ Երևանի հարաբերությունների զարգացման գործընթացին ․ Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպմանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվան հանգիստ է վերաբերվում Երևանի՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման գործընթացին։

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկում է ընթանում Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մենք դրան միանգամայն հանգիստ ենք վերաբերվում։ Մենք հասկանում ենք, որ ցանկացած երկիր առավելագույն օգուտներ է փնտրում երրորդ երկրների հետ համագործակցությունից»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ նման գործընթացները պետք է լինեն հստակ և կանխատեսելի։

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության մաքսային համակարգերում միաժամանակ գտնվելը հնարավոր չէ։

«Եվրամիության և ԵԱՏՄ-ի հետ մաքսային միությունում գտնվելն անհնար է։ Դա պարզապես հնարավոր չէ ըստ սահմանման։ Եվ հարցը նույնիսկ քաղաքականության մեջ չէ, այլ զուտ տնտեսական բնույթի հարց է»,- ընդգծել է Պուտինը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում