Թրամփը պատրաստ է ավարտել Իրանի հետ պատերազմն՝ առանց Հորմուզի նեղուցի վերաբացման. WSJ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին ասել է, որ պատրաստ է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները, նույնիսկ եթե Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ մնա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ վերջին օրերին Թրամփը և նրա օգնականները հանգել են այն եզրակացության, որ Հորմուզի նեղուցը վերաբացելուն ուղղված առաքելություն սկսելու դեպքում հակամարտությունը կարող է ընդլայնվել և ձգձգվել նախատեսված 4-6 շաբաթից ավելի։

Պաշտոնյաների խոսքով՝ Թրամփը եզրակացրել է, որ Վաշինգտոնը պետք է հասնի իր հիմնական նպատակներին՝ ոչնչացնել Իրանի ռազմածովային և հրթիռային կարողությունները և վերջ դնել ներկայիս ռազմական գործողություններին՝ միաժամանակ դիվանագիտական ​​ճնշում գործադրելով Թեհրանի վրա նավագնացությունը վերսկսելու համար։

WSJ-ի աղբյուրները նշել են, որ եթե դա ձախողվի, ապա Վաշինգտոնը կպնդի, որ Եվրոպայում և Պարսից ծոցում իր դաշնակիցները նախաձեռնություն ցուցաբերեն Հորմուզի նեղուցը բացելու համար։

Իրան

Հորմուզի նեղուցով նավերի տարանցումը Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր նվազել է 95%-ով. ՄԱԿ

Հայերեն فارسی Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP